Սպորտ

Կոնֆերենցիանեի լիգա․ «Փյունիկ»-ը պարտվեց «Ցելյեի»-ն ու լքեց պայքարը

2 րոպեի ընթերցում

Կոնֆերենցիանեի լիգա․ «Փյունիկ»-ը պարտվեց «Ցելյեի»-ն ու լքեց պայքարը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Փյունիկ»-ը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում մրցակցի հարկի տակ ուժերը չափեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյե»-ի հետ։ 

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, Հայաստանի գործող չեմպիոնը, որը սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել էր, արդեն առաջին խաղակեսից հետո կորցրեց իր առավելությունը դիմակայությունում հայտնվեց հետապնդողի դերում։ Խաղն ամենասկզբից անհաջող դասավորվեց Հայաստանի չեմպիոնի համար։ 

11-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ ու դաշտից հեռացվեց «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Խամեսը։ 

«Ցելյե»-ն կարողացավ շատ արագ օգտվել թվային առավելությունից ու 10 րոպե անց բացեց խաղի հաշիվը՝ հավասարեցնելով դիմակայության հաշիվը։ 22-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նեմանիչը։ Առաջին խաղակեսում «Ցելյե»-ն խաղում էր բացահայտ առավելությամբ, անընդհատ գրոհում էր՝ փորձելով մեծացնել առավելությունը։ Խաղակեսի վերջնամասում սլովենական ակումբի ֆուտբոլիստները կարողացան ևս մեկ գնդակ հեղինակել։ 42-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուկա Բոբիչանեցը, ով հստակ իրացրեց երևանյան ակումբի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը։ 

Երկրորդ խաղակեսի մեկնարկն արդեն հաջող էր «Փյունիկ»-ի համար։ 50-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Մարիո Կվեշիչը։ Այնուհետև «Փյունիկ»-ին հաջողվեց նաև գոլ խփել ու հավասարեցնել հաշիվն ընդհանուր դիմակայությունում։ 63-րդ րոպեին 11 մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Եվգենի Կոչուկը։ 

«Փյունիկ»-ի ուրախությունը, սակայն, երկար չտևեց։ 74-րդ րոպեին Արմանդաս Կուչիսը երրորդ գնդակն ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը, ևս 10 րոպե անց նա չորրորդ գոլը խփեց՝ դառնալով դուբլի հեղինակ։ 

«Փյունիկ»-ն այս խաղում պարտվեց 4-1, իսկ ընդհանուր դիմակայությունում 2-1 հաշվով ու ճանապարհը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում զիջեց սլովենական ակումբին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում