Սպորտ

«Նոա»-ն դրամատիկ խաղում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց

2 րոպեի ընթերցում

«Նոա»-ն դրամատիկ խաղում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Նոա»-ն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլել-օֆֆ փուլի պատասխան խաղում մրցեց Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկ»-ի հետ։ Հայկական ակումբը սեփական հարկի տակ 3-0 հաշվով վստահ հաղթանակ էր տոնել և խաղին մոտեցել էր լուրջ առավելությամբ, սակայն խաղը շատ ծանր ընթացք ստացավ «Նոա»-ի համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղը շատ հաջող մեկնարկ ունեցավ դաշտի տերերի համար։ Արդեն հանդիպման 9-րդ րոպեին «Ռուժոմբերոկ»-ի ֆուտբոլիստներին առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Լութերանը։ 

Բաց թողած գոլից հետո «Նոա»-ն մի փոքր ակտիվացավ և սկսեց գրոհներ ձեռնարկել, սակայն մրցակցին հաջողվեց խուսափել գոլ բաց թողնելուց։ Փոխարենը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Ռուժոմբերոկ»-ը կարողացավ երկրորդ գնդակն ուղարկել «Նոա»-ի դարպասը։ Գոլի հեղինակ դարձավ Հլադիկը։ 

Երկրորդ խաղակեսում էլ Սլովակիան ներկայացող ակումբի ֆուտբոլիստները զարգացրեցին իրենց հաջողությունը և երրորդ գնդակն ուղարկեցին հայկական ակումբի դարպասը՝ հավասարեցնելով դիմակայության հաշիվը։ 70-րդ րոպեին 11 մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Բոդան։ Մինչ այդ սեփական տուգանայինում կանոնների խախտման համար կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց երևանյան ակումբի ֆուտբոլիստ Սանթոսը՝ իր թիմին թողնելով 10 հոգով։   

Հայկական ակումբը, սակայն, չընկճվեց և կարողացավ կրկին առավելություն ստանալ դիմակայությունում։ Խաղակեսի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Մաթեուս Այասը։ 

Ընդունած գոլից հետո «Ռուժոմբերոկ»-ի ֆուտբոլիստները նետվեցին առաջ խաղը փրկելու համար, սակայն հայկական ակումբը կարողացավ արդյունավետ պաշտպանվել ու խաղն իր օգտին ավարտել։ 

«Նոա»-ն ակումբի համար պատմական նվաճման հասավ․ թիմը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում