Սպորտ

Կյանքից հեռացել է հայտնի ֆուտբոլային մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է հայտնի ֆուտբոլային մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 76 տարեկանում մահացել է ֆուտբոլային հայտնի մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը, որն ամիսներ շարունակ պայքարել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են միջազգային  լրատվամիջոցները։ 

«Այսօր առավոտյան մեր հայրը՝ Սվեն-Յորան Էրիկսոնը, հանգիստ քնեց իր տանը՝ Բյորքեֆորսում՝ Սուններից ոչ հեռու: Նա երկար ժամանակ քաջաբար պայքարեց իր հիվանդության դեմ, բայց հիմա այն ավարտվել է», - նշել են մարզչի զավակները։

1976 թվականից Սվեն-Յորան Էրիկսոնն անցել է մարզչական աշխատանքի, իր կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են իտալական «Ֆիորենտինա»-ն, «Լացիո»-ն և «Ռոմա»-ն, անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն և «Լեսթեր Սիթի»-ն, պորտուգալական «Բենֆիկա»-ն, ինչպես նաև Անգլիայի, Մեքսիկայի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականները։ 

  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում