Սպորտ

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

3 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Ալեքսանդր Պետրակովը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին․ 

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) 
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Շեցին, Լեհաստան) 
Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա) 
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Արտակ Դաշյան - «Նոա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին սեպտեմբերի 1-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Ազգերի լիգայի առաջին հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Երևանում սեպտեմբերի 7-ին Լատվիայի ընտրանու դեմ: 

Հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի Սկոպյեում սեպտեմբերի 10-ին՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում