Կիբեռհարձակումներից Գերմանիայի ընկերություններին հասցված վնասը հասել է ռեկորդային 267 միլիարդ եվրոյի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում վերջին 12 ամսվա ընթացքում ընկերությունների ավելի քան 80 %-ը տուժել է տվյալների գողությունից. կիբեռհարձակումներից վնասը 2024 թվականին հասել է ռեկորդային 267 միլիարդ եվրոյի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին են վկայում Bitkom տեղեկատվական տեխնոլոգիաների դաշնային միավորման կողմից անցկացված հետազոտության արդյունքները։

Հստակեցվում է, որ 2023 թվականին գերմանական ընկերությունների 72 %-ը դարձել է կիբեռհարձակումների զոհ, իսկ կիբեռհանցագործների գործողություններից կորուստները կազմել են 205,9 մլրդ եվրո։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2021 թվականին, երբ չարագործներին հաջողվել էր 223,5 միլիարդ եվրոյի վնաս պատճառել։

Կիբեռհարձակումներից տուժած ընկերությունների շուրջ 70 %-ը հայտարարել է, որ դրանցում մեղավորը  կազմակերպված հանցավորությունն էր (մեկ տարի առաջ նման կարծիքի էր ընկերությունների 61 %-ը): Կիբեռհանցագործությունների զոհերի ևս 20 %-ն այն կարծիքին է, որ իրենց վրա հարձակումների հետևում կանգնած են եղել «արտասահմանյան հատուկ ծառայությունները» (մեկ տարի առաջ այդպես էր կարծում 7 %-ը):

Bitkom-ի նախագահ Ռալֆ Վինթերգերսթի կարծիքով՝ արդի աշխարհում առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերել ՏՏ անվտանգության թեման, որի ապահովումը «պետք է ամենուրեք դառնա ընկերությունների ղեկավարության խնդիրը»։

Իր հետազոտության շրջանակներում Bitkom-ը հեռախոսային հարցում է անցկացրել Գերմանիայի տնտեսության տարբեր ճյուղերի ավելի քան 1003 ընկերությունների շրջանում, որոնք ունեն 10 և ավելի աշխատակիցներ և 1 միլիոն եվրո և ավելի տարեկան շրջանառություն: Ուսումնասիրությունն անցկացվել է 2024 թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 10:

Մայիսին Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը զեկույց էր ներկայացրել՝ նշելով, որ երկրի ավելի քան 800 ընկերություն և տարբեր հաստատություններ հայտնել են 2023 թվականին կիբեռհանցագործությունների պատճառով վնասի մասին։ Նրա տվյալներով` նման վիճակագրությունը «այսբերգի գագաթն» է, քանի որ դիմումը ոստիկանություն տրվում է տասից միայն մեկի դեպքում։

Հայերեն English Русский

Աբովյան համայնքը հայտարարում է հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթ

Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանը տարածաշրջանային R&D և ինժեներական կենտրոն դարձնելու հեռանկարը

Թրամփի Խաղաղության խորհուրդը մշակել է Գազայի բնակիչների անվտանգության ապահովման ծրագիր

Ի՞նչ պետք է իմանալ բնակարան գնելուց առաջ. ՄՍՇՊՀ-ն մասնակցում է «Տուն Էքսպո» ցուցահանդեսին

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի երեք բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարների հետ

Քրեակատարողական համակարգի բարեփոխումների արդյունքը պետք է զգա յուրաքանչյուր ազատությունից զրկված անձ․ ՄԻՊ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ԱԹՍ ոչնչացնելու մասին

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում

Իրանում ավելի քան 400 կգ հարստացված ուրանի գտնվելու վայրը հայտնի չէ. ԱԷՄԳ