Հայաստան

«Որովհետև մենք հոգ ենք տանում». Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը ստացել է «Պատասխանատու հյուրընկալող» հավատարմագիրը

2 րոպեի ընթերցում

«Որովհետև մենք հոգ ենք տանում». Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը ստացել  է «Պատասխանատու հյուրընկալող» հավատարմագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարիներ ի վեր հավատարիմ մնալով Պատասխանատու հյուրընկալության հայեցակարգին, ինչպես նաև ներդնելով հարցին վերաբերող առաջադեմ լուծումներ՝ Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը ոլորտը ներկայացնող առաջին թանգարանն է Հայաստանում, որը հավատարմագրվեց և ստացավ «Պատասխանատու հյուրընկալող» կարգավիճակը։ Հարկ է նշել, որ համաշխարհային մակարդակով այս հավաստագրի առայժմ արժանացել են ոլորտը ներկայացնող եզակի թանգարաններ։  

Պեռնո Ռիկար ընկերության կողմից համակարգվող այս նախաձեռնությունը նպատակ ունի ներկայացնել ալկոհոլի պատասխանատու մատուցման բոլոր եզրերը՝ երաշխավորելով թանգարանը որպես անվտանգ վայելքի տարածք։ 

«Պատասխանատու հյուրընկալող» հավատարմագրին արժանանալու համար ARARAT թանգարանը միջազգային կազմակերպության կողմից անցել է երկփուլ աուդիտ, որը ներառում էր նաև գաղտնի հսկիչ այցելություններ, որոնք նպատակ ունեին բացահայտելու ARARAT թանգարանում ներդրված Պատասխանատու հյուրընկալությանը վերաբերող գործիքակազմը։ 

«Ամփոփելով տարիների ընթացքում մեր հետևողական քայլերն այս ոլորտում՝ մեզ համար շատ կարևոր է ընդգծել, որ ARARAT թանգարանը ոչ միայն այն վայրն է, որտեղ կարող եք բացահայտել հայկական կոնյակի բացառիկ պատմությունը, նրա ժամանակակից եզրերն ու սերնդեսերունդ փոխանցվող վարպետությունն, այլև այն վայրը, որը հոգ է տանում իր այցելուներից յուրաքանչյուրի համար՝ նրան ներկայացնելով և մասնակից դարձնելով պատասխանատու սպառման գաղափարին»,- ընդգծել է ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում