Հայաստան

Ճամբարակ քաղաքում հիմնանորոգվում է բազմաբնակարան 3 շենքերի տանիքներ

2 րոպեի ընթերցում

Ճամբարակ քաղաքում հիմնանորոգվում է բազմաբնակարան 3 շենքերի տանիքներ

ԳԱՎԱՌ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է բազմաբնակարան 3 շենքերի տանիքներ Տիգրան Մեծ-8, Տիգրան Մեծ-30 և Բաղրամյան-13 հասցեներում։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Ճամբարակի բազմաբնակարան 3 շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 37 միլիոն 380 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը ։ 

Ծրագրով նախատեսվում է  Տիգրան Մեծ-8, Տիգրան Մեծ-30 և Բաղրամյան-13 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում, որի արդյունքում հիմնովին փոխվում են փայտյա կմախքները, իսկ ասբեստյա ալիքավոր թիթեղները փոխարինվում մետաղականով։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հուլիսից։ Տիգրան Մեծի-30 և Բաղրամյան-13 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներն արդեն գտնվում են ավարտական փուլում, իսկ Տիգրան Մեծի-8 շենքի տանիքի հիմնանորոգումը կսկսվի առաջիկա օրերի ընթացքում։ 

Ծրագրի իրականացման արդյունքում բազմաբնակարան 3 շենքերում բնակվող 90 ընտանիքներ կազատվեն տասնամյակներ շարունակվող հոգսից, որն առաջանում էր անձրեւաջրերից կամ ձնհալի ջրերից առաջացած  կաթոցների ժամանակ։ 

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2024 թվականի ընթացքում։

Խոսրով Խլղաթյան  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում