Իրան

Կատարի վարչապետն այցելել է Թեհրան՝ Իրանի ղեկավարության հետ բանակցությունների

1 րոպեի ընթերցում

Կատարի վարչապետն այցելել է Թեհրան՝ Իրանի ղեկավարության հետ բանակցությունների

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին ժամանել է Թեհրան, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Mehr գործակալությունը հաղորդում է, որ ալ Թանին հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերի օրակարգում էր տարածաշրջանային հարցերի քննարկումը։ 

Կատարի վարչապետը նաև հանդիպում է ունենալու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ 

Օգոստոսի 21-ին Իրանի Մեջլիսը (միապալատ խորհրդարանը) հաստատել է Փեզեշքիանի առաջարկած ցուցակից բոլոր նախարարների թեկնածությունները։ Արտաքին գործերի նախարար է դարձել Աբբաս Արաղչին, ոը 2017-ից մինչև 2021 թվականներն աշխատել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում