Թուրքիա

Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հաստատել է նավի վրա վթարից երկու նավաստու զոհվելու լուրը

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հաստատել է նավի վրա վթարից երկու նավաստու զոհվելու լուրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է ռուսական Navis 2 բեռնատար նավի վրա վթարի հետևանքով երկու նավաստիների մահը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով գլխավոր հյուպատոսությանը,  օգոստոսի 23-ին Բանդիրմա նավահանգստում տեղակայված ռուսական նավի վրա տեղի է ունեցել վթար, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ։

Տեղի իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում՝ պարզելու նրանց մահվան հանգամանքները։

Միջադեպի մասին լրատվամիջոցները հայտնել են օգոստոսի 24-ին։ Ենթադրվում է, որ Կոնստանտին Մարտինովը (46 տարեկան) և Դմիտրի Մոչալովը (52 տարեկան) թունավորվել են պահեստում շմոլ գազից։ 

Ըստ նավի գործակալական ծառայություններ մատուցող ընկերության՝ նավաստիները մահացել են տախտակամածի լյուկներից մեկի մեջ ընկնելուց հետո։ Գազից թունավորման վարկածի վերաբերյալ, ինչպես նշում են ընկերությունից, դեռ հստակ եզրակացություն չկա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում