Մերձավոր Արևելք

Իսրայելը Գազայի հակամարտության ընթացքում ավելի քան 50 հազար տոննա ռազմական սարքավորումներ է ձեռք բերել

1 րոպեի ընթերցում

Իսրայելը Գազայի հակամարտության ընթացքում ավելի քան 50 հազար տոննա ռազմական սարքավորումներ է ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելն ավելի քան 50 հազար տոննա ռազմական սարքավորումներ է ստացել օդով և ծովային փոխադրումներով 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ձեռք բերված սարքավորանքը ներառում է զրահամեքենաներ, զինամթերք, ռազմամթերք, անհատական ​​պաշտպանության միջոցներ և բժշկական սարքավորումներ», - հայտնել է գերատեսչությունը:

50 000 տոննա ռազմական սարքավորումներն Իսրայել են հասել 500 ավիաչվերթի և 107 ծովային փոխադրումների միջոցով։

Նախարարությունը չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրներից է կատարել զենքի գնումները, չնայած Իսրայելի կառավարությոան պաշտոնյաները նախկինում հայտնել էին, որ զենքի ու զինամթերքի մեծ մասը գնում են ԱՄՆ-ից և Եվրոպայից։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 300-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում