Աշխարհ

Պակիստանում առնվազն 39 մարդ է զոհվել զինյալների հարձակման հետևանքով

1 րոպեի ընթերցում

Պակիստանում առնվազն 39 մարդ է զոհվել զինյալների հարձակման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 39 մարդ է զոհվել Պակիստանի Բելուջիստանի նահանգում զինյալների համակարգված հարձակումների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Agence France-Presse-ին հայտնել է նահանգի վարչակազմի մամուլի քարտուղարը:

Ըստ նրա տեղեկատվության՝ հարձակումն իրականացրել են «Բելուջիստանի ազատագրման բանակ» խմբավորման արմատականները։

Իր հերթին Geo TV պարբերականը, վկայակոչելով ոստիկանությանը, հաղորդում է, որ օգոստոսի 26-ի առավոտյան Բելուջիստանի նահանգի Մուսախելի շրջանում զինված անձինք փակել են մայրուղին և ավտոբուսներից ու բեռնատարներից իջեցրել ուղևորներին՝ սպանելով առնվազն 23 մարդու։ Նշվում է, որ զինյալները նաև հրկիզել են մոտ 10 ավտոմեքենա։ Ոստիկանությունն ու հատուկ  ծառայությունները գտնվում են միջադեպի վայրում:

Պակիստանի նախագահը և վարչապետը խոստացել են, որ կպատժեն բոլոր մեղավորներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում