Եվրոպա

Իտալիայում գործ են հարուցել Սիցիլիայի ափերի մոտ խորտակված զբոսանավի նավապետի դեմ

1 րոպեի ընթերցում

Իտալիայում գործ են հարուցել Սիցիլիայի ափերի մոտ խորտակված զբոսանավի նավապետի դեմ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազությունը գործ է հարուցել օգոստոսի 19-ին Սիցիլիայի ափերի մոտ խորտակված Bayesian զբոսանավի նավապետ Ջեյմս Քեթֆիլդի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է La Repubblica թերթը։

Նավապետին կասկածում են նավաբեկության և յոթ մարդու չկանխամտածված սպանության մեջ։

Ավելի վաղ La Stampa թերթը հաղորդել էր, որ իրավապահ մարմիններն ուսումնասիրում են զբոսանավի նավապետ Քեթֆիլդի դերը Սիցիլիայի ափերի մոտ նավի խորտակման հարցում:

Բրիտանական դրոշի ներքո նավարկող 56 մետր երկարությամբ Bayesian առագաստանավը, որտեղ եղել է 22 մարդ (12 հյուր և անձնակազմի 10 անդամ), օգոստոսի 19-ի առավոտյան ջրասույզ է եղել է Պալերմո քաղաքից ոչ հեռու։ Նավը խորտակվել է մի քանի րոպեի ընթացքում, փոթորկի պատճառով: 

Զոհերի թվում են բրիտանացի հայտնի ձեռնարկատեր Մայք Լինչը և նրա 18-ամյա դուստր Հաննան, աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերը և նրա կին Ջուդին, Clifford Chance ընկերության փաստաբան Քրիս Մորվիլոն և նրա կին Նեդան, ինչպես նաև նավի շեֆ-խոհարարը։ 

15 մարդ, այդ թվում՝ 1 տարեկան մի երեխա և Լինչի կինը, կարողացել են փրկվել։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում