Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն 125 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Կիևին. AP

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն 125 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Կիևին. AP

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային կուղարկի 125 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։

Փաթեթը կներառի հրթիռներ ՀՕՊ համակարգերի համար, զինամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, հակատանկային Javelin շարժական և այլ համակարգեր, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր և սարքավորումներ, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային զինամթերք, փոխադրամիջոցներ և այլ սարքավորումներ, հաղորդում է գործակալությունը։ 

AP-ն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ մատակարարումը նշանակված է այն ժամանակ, երբ Վաշինգտոնն աշխատում է «Ռուսաստան Կիևի ներխուժումն ավելի լավ հասկանալու ուղղությամբ»:

Պենտագոնի ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, չնայած Կիևի բացատրություններին, դեռևս հարցեր ունի ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի գործողությունների նպատակների և խնդիրների շուրջ։

«Ինչ վերաբերում է նպատակներին, ապա ես ձեզ կասեմ այն, ինչ մի քանի օր առաջ հայտնել է (Ուկրաինայի նախագահ) Զելենսկին. դա բուֆերային գոտու ստեղծումն է: Դրա հետ կապված հարցեր կան»,- հայտարարել է Սինգհը:

Նրա խոսքով՝ այդ բոլոր հարցերի շուրջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մտադիր է շփվել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։

Օգոստոսի 6-ին Ուկրաինայի ուժերը ներխուժել են ՌԴ Կուրսկի մարզ։ Ըստ ուկրաինական կողմի՝ իրենց վերահսկողության տակ է գտնվում 92 բնակավայր, 1259 քառ. կմ տարածք։

Ռուսական ուժերն էլ հայտնել են Ուկրաինայի արևելքում՝ Պոկրովսկ քաղաքի մերձակայքում առաջխաղացման մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում