Հայաստան

Ավտոմեքենաների բախման հետևանքով տուժածներից մեկն անչափահաս է

1 րոպեի ընթերցում

Ավտոմեքենաների բախման հետևանքով տուժածներից մեկն անչափահաս է

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն oգոստոսի 21-ին ժամը 18:52-ին ահազանգ է ստացվել, որ Ջրամբար գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ` Ա. Ս., ծնված 1986թ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Ա․) և «VAZ» (վարորդ՝ Մ․ Խ․, ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Շ․-ն (ծնված 2008 թ․), Շ․ Խ․-ն (ծնված 1991 թ.) և Մ․ Ն․-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են, իսկ վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում