ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարույր Սևակ բնակավայրում 16 միլիոնի ծրագրով կառուցվում են անհատական բնակելի տներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով տեսանյութ:
«Ծրագրի շրջանակում Երասխում կա 76 հաստատված հայտ, որից 32-ը վարկավորված է ու շինարարության փուլում, Պարույր Սևակում՝ 69 հաստատված հայտ, որից վարկավորվել է 7-ը։
Գյուղի բնակիչների հետ զրույցում քննարկեցինք առկա խնդիրները:
Առաջնահերթ էր ջրի հարցը, մեր առաջիկա քայլերը կուղղվեն այդ խնդրի լուծմանը»,-գերել է վարչապետը։