Իրավունք

Ավտոմեքենան կամրջից ընկել է գետը. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Ավտոմեքենան կամրջից ընկել է գետը. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 21-ին ժամը 16:53-ին ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես  «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1952 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամրջի արգելապատնեշին և ընկել Դեբեդ գետի ափամերձ հատվածը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը, տուժածներ Ս․ Մ․-ն և Է․ Ս․-ն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել  շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում