Ջրծաղիկի դեմ պատվաստում 2024-ից կիրականացվի 1 տարեկանների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումները սկսել 2024 թվականից, սկզբում կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, իսկ 2024-ից՝ ըստ օրացույցի՝ 1 և 4-6 տարեկանների շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի(ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը: 

«Օգոստոսի 1-20-ին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 336 դեպք, նախորդ ամիս՝ 1245 դեպք: Մոտ 83 տոկոսը գրանցվել է մինչև 18 տարեկան անձանց մոտ»,-ներկայացրեց Աթոյանը:

Ըստ նրա՝ տարեկան գրանցվող ցուցանիշը գրեթե չի փոխվում: 

2024 թվականից նախատեսվում է Հայաստանում ներդնել ջրծաղիկի պատվաստանյութը: Այն կներդրվի փուլային տարբերակով: «Սկզբում կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում: Իսկ 2027 թվականից կիրականցվի ըստ օրացույցի՝ 1 տարեկանների (խմբ.-առաջին դեղաչափ) և 4-6 տարեկանների (խմբ.-երկրորդ դեղաչափ)  շրջանում, ինչպես իրականացվում է կարմրուկի և կարմրախտի դեպքում»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ դա կբերի ջրծաղիկի դեմ արդյունավետ պայքարի:

 

Հայերեն

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ կարկուտ

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին

Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին

Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը

Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին

Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է

Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ

Սյունիք բնակավայրից Նորաշենիկ տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է