Մարզեր

Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղում ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 19-ին, ժամը 16:24-ին ահազանգ է ստացել, որ Թառաթումբ գյուղի 3-րդ փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 14-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։13-ին, մարվել՝ 17։22-ին: Այրվել են ավտոտնակի առաստաղի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ) և VAZ մակնիշի ավտոմեքենան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում