Մարզեր

Հրշեջները մարել են  Կոտայքի մարզ Արգել գյուղում բռնկված խոշոր հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են  Կոտայքի մարզ Արգել գյուղում բռնկված խոշոր հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 19-ին, ժամը 14:27-ին ահազանգ է ստացել, որ Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի խաչքարերի մոտակա տարածքում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։28-ին, մարվել՝ 16։10-ին։ Ծածկի տակ այրվել են ավտոմեքենայի կուտակած պահեստամասեր, ծածկը (մոտ 20 քմ), մոտակայքում՝ մոտ 1200 քմ բուսածածկույթ, ջերմահարվել է 1 կոնտեյներ՝ ներսում մոտ 5 տ անասնակեր և ալյուր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում