Մարզային

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախված չորս ավտոմեքենաներից մեկի վարորդը զոհվել է

1 րոպեի ընթերցում

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախված չորս ավտոմեքենաներից մեկի վարորդը զոհվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 18-ին, ժամը 13։31-ին ահազանգ է ստացել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է չորս ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1958 թ․), երկու «Mitsubishi» և VAZ (վարորդ՝ Ռ. Չ., ծնված 1947 թ.) մակնիշների  ավտոմեքենաները. VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, փակել երկու «Mitsubishi» և VAZ մակնիշների  ավտոմեքենաների գազի բալոնների փականները, Ռ. Չ.-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում