Հայաստան

Հայաստանում վերջին 2 շաբաթում կորոնավիրուսի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում վերջին 2 շաբաթում կորոնավիրուսի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19-ի «Օմիկրոն»-ի ենթատեսակներով պայմանավորված՝ կայուն աճ կա ամբողջ աշխարհում:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին նշել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները՝ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի անցկացրած խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և ԱՆ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուները: 

Խորհրդակցությանը քննարկվել է տարածաշրջաններում և Հայաստանում համաճարակային իրավիճակը:

Վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել: Նշվում է , որ հիվանդության ընթացքը թեև ծանր չէ, այս պահին Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութն ունի բարձր արդյունավետություն շրջանառվող ենթատեսակների դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում