ՀՀ ՆԳ փոխնախարար Սարգսյանը Ոստիկանության 2024-2026 թթ. բարեփոխումների ռազմավարական ծրագիրը քննարկել է երիտասարդների հետ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳ նախարարությունը Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ Դիլիջանում նախաձեռնել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագծային լուծումների կատարելագործմանը նվիրված հանրային քննարկում, որը վարել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՀՀ կառավարության ծրագրով վերջերս Դիլիջանում բացված «Դուկո» երիտասարդական կենտրոնում հավաքվել էին համայնքի երիտասարդները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Երբ քննարկման մասին հայտարարությունը տեսա, ինձ մոտ ցանկություն առաջացավ մասնակցելու, որովհետև սա հնարավորություն է երիտասարդների ձայնը ավելի լսելի դարձնել, կառավարման համակարգին ավելի մոտ լինել»,- ասել է թարգմանիչ, քաղաքագետ Ալիսա Ամիրխանյանը:
«Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ ծրագրերի համակարգող Մելինե Գևորգյանի խոսքով՝ խիստ կարևոր են նմանատիպ հանդիպումները, մասնավորապես, դրանց իրականացումը մարզերում. և՛ դեմ առ դեմ քննարկումները, և՛ ուղիղ հաղորդակցությունը իրականում շատ նպաստավոր ու արդյունավետ են տեղում խնդիրների բարձրաձայնման համատեքստում։

Ըստ աղբյուրի՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին և երիտասարդական կենտրոնին՝ արդյունավետ համագործակցության համար։

Անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է ռազմավարական փաստաթղթի ձևավորման գործընթացում երիտասարդների ներգրավմամբ քննարկումների անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա նախարարությանը հավաքագրել նրանց կողմից վեր հանված խնդիրները և համատեղ նախանշել լուծումներ։

Նշվում է, որ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարարությանը նախաձեռնության համար, նշել է, որ երիտասարդների ներգրավմամբ բարեփոխումների ռազմավարության քննարկումը նոր մշակույթ և հանրային նոր ընկալում է:

«Երիտասարդների ձայնի լսելի լինելը, և ոչ միայն լսելի լինելը, այլ դրա արդյունքում որոշակի լուծումների նախանշումը շատ կարևորվում է ՆԳ նախարարության կողմից: Հետևապես, նմանատիպ քննարկումները մեզ օգնելու են, ի վերջո, նաև երիտասարդական ավյունով հարստացնել մեր ամբողջական գործընթացը, և, ի վերջո, Կառավարության քննարկմանը ներկայացնել հենց այսպիսի ներառական քննարկումների արդյունքում ձևավորված ռազմավարական փաստաթուղթ»,- իր խոսքում ընդգծել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Երիտասարդների հետ քննարկվել են նաև հանրային անվտանգության ապահովման, երթևեկության անվտանգային մշակույթի ներդրման խոչընդոտների, հասարակության կարծրատիպերի վերաբերյալ հարցեր։

Դպրոցական Գայանե Մանթաշյանն ընդգծել է. «Շատ ճիշտ էր մեզ հետ կազմակերպել այս հանդիպումը. մենք ստացանք պատասխաններ, ստացանք տեղեկություններ բարեփոխումների, կայացվելիք որոշումների մասին, ինչը շատ հաճելի էր»։

«ՆԳ նախարարության աշխատանքը, կարծում եմ, Հայաստանում պակաս տեսանելի է եղել, և հանրության լայն շերտերը, երիտասարդները՝ հատկապես, քիչ ներգրավվածություն են ունեցել նախարարության հետ երկխոսության տեսանկյունից, և այսօր Դիլիջանում կայացած քննարկումը նոր պրակտիկա և նոր մշակույթի մասին է խոսում»,- ասել է «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ Արփինե Երիցյանը։

ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ «Երիտասարդական գաղափարներ» ՀԿ հիմնադիր նախագահ Շուշանիկ Սահակյանն էլ վստահեցնում է. «Այնքանով էր հետաքրքիր և հաճելի, որ ունեցանք հնարավորություն դեմ առ դեմ տեսնելու և լսելու ՆԳՆ գործընթացների մասին և, ամենակարևորը, կարծիքներ հայտնելու»։

Աղբյուրը հայտնում է, որ երիտասարդների ներկայացրած առաջարկությունները կներառվեն առաջիկա գործընթացներում։ Նմանօրինակ քննարկումները շարունակական են։

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ