Մարզեր

Վարդենիսում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Վարդենիսում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են Սեյսմանուկյան 1-ին  և 3-րդ բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքի Սեյսմանուկյան փողոցի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 27 մլն 828 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։  

Ծրագրով նախատեսված է բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ջրամատակարարման համակարգերի հիմնանորոգում, եզրաքարերի տեղադրում  և ասֆալտապատում՝16 հազար քմ մակերեսով։  

Ծրագրով ասֆալտապատվելու են Վարդենիս քաղաքի 6 բազմաբնակարան շենքի բակեր:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի սկզբներից և ավարտին կհասցվեն այս տարվա ընթացքում։ 

 

Խոսրով Խլղաթյան 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում