Հայաստան

Իրինա Շախնազարյանն ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

1 րոպեի ընթերցում

Իրինա Շախնազարյանն ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 16-ին կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի  թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝  Արա Խզմալյանը (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սառա Նալբանդյանը, Սերոբ Խաչատրյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գրիգոր Խաչատրյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել յոթ թեկնածու՝ Էլմիրա Արսենյանը,Քնարիկ Առաքելյանը, Զառա Արամյանը, Իրինա Շախնազարյանը, Օֆելյա Ասատրյանը, Մարգարիտա Մինասյանը, Նունե Էլմասյանը։

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հայտնում են, որ Մրցութային հանձնաժողովի քվեարկության արդյունքում Իրինա Շախնազարյանը 4 (չորս) կողմ, 1 (մեկ) դեմ ձայնով ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակցի մասին որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում