Մարզեր

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի շինհրապարակ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի շինհրապարակ

ԳԱՎԱՌ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինհրապարակ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,  մարզպետին ուղեկցել են տեղակալ Ջանիկ Բազեյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՔՀ և ԵԿ վարչության պետ Սասուն Սահակյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ։

Մարզպետը զրուցել է պատվիրատու կազմակերպության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների և շինարարների հետ, նկատված թերությունների շուրջ արել դիտողություններ և առաջարկություններ, դրանք շտկելու համար տվել համապատասխան հանձնարարականներ։ 

Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցումն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով։ 

Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 1 մլրդ 746 մլն դրամ։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հունվարից և իրականացվել են շուրջ 40 տոկոսով։ 

Ծրագրի ավարտից հետո Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցը կունենա արդի չափորոշիչներին համապատասխանող բոլոր պայմանները՝ նախատեսված 970 աշակերտի համար։ 

Նախագծով այն ունենալու է շուրջ 7 հազար քմ  մակերես, 6 մասնաշենք։ Նորակառույց շենքը, բացի տարրական դասարանների մասնաշենքից, ունենալու է նաև հիմնական ու ավագ դպրոցների համար նախատեսված մասնաշենքեր, մարզադահլիճ, վարչական մաս, ճաշարան և նիստերի դահլիճ։

Խոսրով Խլղաթյան

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում