Քաղաքականություն

ԱԺ-ում Գուրգեն Արսենյանին կփոխարինի Արմենուհի Ղազարյանը. ԿԸՀ–ն պատգամավորական մանդատ տրամադրեց

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում Գուրգեն Արսենյանին կփոխարինի Արմենուհի Ղազարյանը. ԿԸՀ–ն պատգամավորական մանդատ տրամադրեց

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորական մանդատ տրամադրեց Արմենուհի Ղազարյանին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 15-ի նիստում՝ hիմք ընդունելով  ԱԺ նախագահի՝ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը՝ ԿԸՀ-ն արձանագրեց` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Ղազարյանին:

Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում