Երևան

Այգեստան փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Այգեստան փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 15-ին ժամը 00:36-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Գործարանային թաղամասում այրվում է տուն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հրդեհը բռնկվել է Այգեստան փողոցում գտնվող տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 02:23-ին: Այրվել են պատշգամբի կախովի առաստաղը (մոտ 45 քմ), տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ և 1 օդորակիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում