Հայաստան

Ucom-ը հաջողությամբ ամփոփեց uGeneration ուսանողական ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Ucom-ը հաջողությամբ ամփոփեց uGeneration ուսանողական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ucom-ը հաջողությամբ ամփոփել է առաջին uGeneration ուսանողական ծրագիրը։ 

Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին կատարել կարիերայի առաջին քայլերը, զարգացնել պրակտիկ հմտություններ և շփվել ոլորտի առաջատար մասնագետների հետ։

Ծրագրի առաջին փուլին դիմած ավելի քան 200 դիմորդներից ընտրվել է 20 մասնակից, որոնք մասնակցել են մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներին և պրակտիկա անցել ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգերի կենտրոնում։ 

Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներից 13-ը Ucom-ից ստացել են ճկուն գրաֆիկով աշխատանքի առաջարկ, որը կարող են համատեղել ուսման հետ:    

«Միշտ հաճելի է երիտասարդ ու ոգևորված դեմքեր տեսնել մեր ընկերությունում։ Հուսով եմ այս նախագիծը մեր մասնակիցներին կօգնի օգտակար մասնագիտական հմտություններ ձեռք բերել ու զարգացնել։ Նաև լիահույս եմ, որ նրանք նոր, թարմ գաղափարներով ու մոտեցումներով սեփական ներդրումը կունենան մեր բաժանորդներին լավագույն ծառայությունները մատուցելու գործում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ծրագիրը շատ հետաքրքիր էր՝ իր հագեցվածությամբ և դասընթացների ֆորմատով: Ուրախ եմ, որ մասնակցել եմ այս նախաձեռնությանը ու օգտվել այս հնարավորությունից: Հուսամ իմ ապագան կկապեմ Ucom-ի հետ և կաշխատեմ նման հիանալի թիմում: Մեզ դիմավորել են բարությամբ, սիրով և հարգանքով, ընդունել և աջակցել են ամբողջ ընթացքում», - ասել է ծրագրի մասնակից Տաթևիկ Ղուկասյանը:

Շուտով կմեկնարկի uGeneration ուսանողական ծրագրի երկրորդ խմբի հավաքագրումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում