Մարզեր

Էջմիածնում հրդեհվել է կահույքի արտադրամաս

1 րոպեի ընթերցում

Էջմիածնում հրդեհվել է կահույքի արտադրամաս

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 14-ին՝ ժամը 10:34-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում այրվում է կահույքի արտադրամաս: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զվարթնոց գյուղի Այվազյան փողոցում գտնվող կահույքի արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 12:26-ին: Մասամբ այրվել են մոտ 20 խմ տախտակ, 6 խմ կուտակած փայտի թափոն, տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ), փայտի մշակման 5 հաստոց և 1 արևային կայան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում