Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը հայտնել են համատեղ նախաձեռնությունների շրջանակն ընդլայնելու պատրաստակամություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը հայտնել են համատեղ նախաձեռնությունների շրջանակն ընդլայնելու պատրաստակամություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆրանսուազ Ժակոբին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ շնորհավորելով Ֆրանսուազ Ժակոբին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության արդի մակարդակն ու ՄԱԿ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագրերին՝ կարևորելով դրանց բովանդակային ուղղությունները և արդյունավետության գնահատումը: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման, կլիմայական փոփոխություններին ու դրանց հարմարվողականության ֆինանսավորման և մի շարք այլ ուղղություններով համագործակցության հեռանկարները:

Ըստ աղբյուրի՝ կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ամրապնդել գործընկերային հարաբերություններն ու ընդլայնել համատեղ նախաձեռնությունների շրջանակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում