Իրավունք

Առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվել է ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ 1535 քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

Առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվել է ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ 1535 քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննված քրեական վարույթների 2024-ի առաջին կիսամյակի վիճակագրական ցուցանիշները, որոնց համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1535 քրեական վարույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հիշյալ քրեական վարույթներից 197-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 199 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 4-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 345 քրեական վարույթ կարճվել է, որից 307-ը` ռեաբիլիտացնող, իսկ 38-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 328-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 17 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 116-ը միացվել է, 528 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

«Մասնավորապես, դատարան ուղարկված (առանց կրկնակիի) 195 վարույթներից

1-ը քննվել է սպանության, 
2-ը՝ սպանության փորձի, 
6-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
17-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու,
2-ը՝ մարդուն առևանգելու, 
1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 
140-ը՝ ֆիզիկական ներգործության, 
5-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 
1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 
1-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 
19-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 199 մեղադրյալներից 160-ը  հանդիսացել են կին/ամուսին, 21-ը՝ ծնող/տատ և պապ, 8-ը՝ քույր/եղբայր, 10-ը՝ զավակ/թոռ:

Դատարան ուղարկված վարույթներով 206 տուժողներից  7-ը եղել են մինչև 12, 3-ը՝ 12-14, 7-ը՝ 14-18 տարեկան, 189-ը՝ 18-ից բարձր տարիքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում