Պատմության գանձերը. Ք.ա. 8-րդ դարին թվագրվող բրոնզե թասերը՝ ուրարտական ժամանակաշրջանի մետաղագործության զարգացման ապացույց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրարտական բրոնզե թասերը հայտնաբերվել են 1949 թվականին` Կարմիր բլուր հնավայրի պեղումների ժամանակ և թվագրվում են Ք.ա. 8-րդ դարով: 

«Արմենպրես»-ի  հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի վարիչ Աստղ Պողոսյանը նշեց, որ թասերը պատրաստված են բարձրորակ բրոնզից: 97 բրոնզե թաս հայտնաբերվել է Կարմիր բլուր հնավայրի տարածքում պեղված հսկայական կարասներից մեկից:

Մասնագետը նշեց՝ թասերից 40-ը պահպանել են իրենց նախնական բրոնզին հատուկ ոսկե գույնը, ինչպես նաև փայլը և մաքուր ձայնը: «Միանշանակ կարելի է ասել, որ սրանք ուրարտական  մետաղագործության իսկապես շատ յուրահատուկ նմուշներից են»,-ավելացրեց Աստղ Պողոսյանը:

Ըստ մասնագետի՝ հետազոտությունները ցույց են տվել, որ այս թասերը համաժամանակյա չեն, որովհետև տարբերվում են ինչպես պատրաստման գործընթացով, այնպես էլ մետաղի բաղադրությամբ: 

«Բացի դա, թասի ներսում` հատակի վրա, կա  մեկ տող սեպագիր գրություն, որտեղ նշված է այն արքայի անունը, ում օրոք այն պատրաստվել է՝ Մենուա, Արգիշտի, Սարդուրի կամ Ռուսա: Արձանագրությունն արված է խորը փորագրությամբ և շրջանաձև բոլորված, հատակի կենտրոնում պատկերված է դեպի ձախ նայող առյուծի կիսադեմ: Առյուծի գլխի վրա «աշտարակ՝ վրան ծառ» հիերոգլիֆ նշանը»,-ասաց  Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի վարիչը:

Մասնագետն անդրադառնալով թասերի կիրառությանը՝ նշեց, որ դրա վերաբերյալ բավականին կարծիքներ են հնչել, բայց  այսօր միանշանակ չենք կարող ասել, թե կոնկրետ ինչի՞ համար են դրանք կիրառվել: Միանշանակ է միայն այն, որ դրանք ունեցել են հստակ արարողակարգային նշանակություն, այսինքն՝ նախատեսված չեն եղել առօրյա կիրառության համար: 

«Թասերն ընդհանրապես խոսում են ուրարտական ժամանակաշրջանում գեղարվեստական մետաղագործության բարձր մակարդակի և վերելքի մասին: Եվ այն փաստը, որ այսպիսի թասերը կիրառելի են եղել Մենուաից մինչև Ռուսա արքաները և հայտնաբերվել են հենց Թեյշեբանի ամրոցում, բացահայտում են ամրոցի բացառիկ  նշանակությունն ու  կարևորություն մ. թ. ա. 8-7-րդ դարերում»,-եզրափակեց մասնագետը:

Հեղ. Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Բարսեղյան 

Օպերատորներ՝ Հովհաննես Մկրտչյան

 

 

Հայերեն Русский 中文

Լեհաստանը զորքերով կուժեղացնի Ուկրաինայի հետ սահմանը. ՊՆ

ՀՀ կենտրոնական բանկը պատրաստ է արձագանքել Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի հնարավոր թանկացման հետևանքներին

Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները ցույց են տվել, որ դատախազական վարույթների ընդհանուր թիվն առնվազն կրկնապատկվել է. ՀՀ գլխավոր դատախազ

Մոսկվան Կիևի հետ էներգետիկ հրադադարի Թրամփի գաղափարը լավ նախաձեռնություն է համարում

Սերը՝ պատերազմի ժամանակ. թատերասերների դատին հանձնվեց «Ռոմեո Ջուլիետ. դեժավյու» ներկայացումը

Երևանում կայացավ ազգային փոքրամասնությունների և կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդների ընդլայնված նիստ-համաժողովը

Իրանը հայտնել է վերջին օրերի ընթացքում ամերիկյան չորրորդ ԱԹՍ-ն խոցելու մասին

Արաղչին սեպտեմբերի 16-ին կմեկնի Չինաստան

Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Թրամփի բանագնացին