ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության օգոստոսի 13-ին տեղի է ունեցած նիստը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս մասին հրապարակում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Տիգրան Մակարյանի, Աբովյանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Հովհաննես Աբրահամյանի, Բերդի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սևակ Բադալյանի թեկնածությունները»,- նշված է գրառման մեջ։