Հայաստանում նոր ծրագրի արդյունավետ իրականացման պայմաններում ակնկալվում է տարեկան 54 տոննա խեցգետնի արտադրություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագրի շրջանակներում, որով տրամադրվում է  պետական աջակցություն, կնքվել է արդեն 1 պայմանագիր, ակնկալվում է ևս 2-ը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը: 

Փոխնախարարը նշեց, որ արդյունաբերական խեցգետնաբուծությունը թեև նոր ուղղություն է հանրապետությունում, սակայն ունի զարգացման հեռանկարներ: Այս պահին կա մեկ տնտեսություն Մասիսում, որն ունի շուրջ 8 տոննա ապրանքային խեցգետին:

Պետությունն ակնկալում է, որ ծրագրի աջակցության արդյունքում շահառուները կավելանան:

«Ծրագրի շրջանակներում այս պահին ունենք 1 պայմանագիր Շիրակի մարզի սահմանամերձ Ողջի համայնքում: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախարարության կողմից աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ ևս 2 պայմանագիր ստորագրելու մասով: Ակնկալում ենք, որ մինչև երրորդ եռամսյակի ավարտը կունենանք ևս 2 ստորագրված պայմանագիր խեցգետնաբուծության զարգացման մասով»,-ասաց Տաթևիկ Սարգսյանը:

Պետության աջակցության չափը կազմելու է 50 տոկոս: Նախատեսված է փոքր, միջին ու մեծ խեցգետնաբուծարանների կառուցում: «72 մլն դրամ գնահատված է փոքրը, 129 մլն դրամ՝ միջինը և 183 մլն դրամ՝ մեծ համալիրների դեպքում, 50 տոկոսը փոխհատուցվում է պետության կողմից, բայց ոչ ավելի, քան ծախսային հոդվածով նշված գումարների 50 տոկոսը»,-հավելեց փոխնախարարը:

Ծրագրի շրջանակներում պետք է կառուցվեն 4 փոքր և մեկական միջին ու խոշոր խեցգետնաբուծական համալիրներ: 

«Արդյունավետ իրականացման պայմաններում պետությունն ակնկալում է տարեկան 54 տոննա ապրանքային խեցգետնի արտադրություն»,-նշեց Սարգսյանը:

 

Հայերեն Español فارسی

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել