Եվրոպա

Բելառուսը Գրոդնոյի մարզի շրջաններից մեկում տարածքային պաշտպանության զինապարտների հավաք է հայտարարել

1 րոպեի ընթերցում

Բելառուսը Գրոդնոյի մարզի շրջաններից մեկում տարածքային պաշտպանության զինապարտների հավաք է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսը տարածքային պաշտպանության զինապարտների հավաք է հայտարարել Գրոդնոյի մարզի շրջաններից մեկում, որը սահմանակից է Լեհաստանին և Լիտվային։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես պաշտոնական կայքում տարածած հաղորդագրությունում նշել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը, Վոլկովիսկի շրջանի տարածքային պաշտպանության զորքերի զինապարտ հանդիսացող անձնակազմի հավաքը կանցկացվի օգոստոսի 12-ից: 

Վարժանքները  նպատակ ունեն նախապատրաստել զինվորական  ​​մասնագիտություններին համապատասխան առաջադրանքներ կատարելուն և բարձրացնել հրամանատարական կազմի հմտությունները ենթակա ստորաբաժանումների կառավարման գործում։

 

Վարժական հավաքը կտևի մինչև օգոստոսի 30-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում