Աշխարհ

Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարարը ձերբակալվել է կես միլիոն դոլար կաշառք վերցնելու համար

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարարը ձերբակալվել է կես միլիոն դոլար կաշառք վերցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և Ազգային հակակոռուպցիոն բյուրոն բացահայտել են կոռուպցիոն լայնածավալ սխեման, որը կազմակերպել էր երկրի էներգետիկայի փոխնախարարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի աղբյուրները հայտնել են, որ խոսքը գնում է փոխնախարար Ալեքսանդր Հեյլոյի մասին։ 

Նրան բռնել են Կիևում՝ կաշառքը վերցնելիս։ Ըստ քննիչների՝ այդ գումարի դիմաց պաշտոնյան Լվով-Վոլինի ածխային ավազանի պետական ​​ձեռնարկությունների ղեկավարներին խոստացել էր անարգել կերպով տրամադրել ածխի արդյունահանման սարքավորում Դոնեցկի մարզի առաջնագծի շրջանի հանքերից։

Խոսքը գնում է բավական թանկարժեք սարքավորման մասին, որը գտնվում է արևելյան ճակատի ամենաթեժ ուղղություններից մեկում՝ Պոկրովի շրջանում։ Այդ սարքավորումը մարտական գործողությունների շրջանից հեռացնելու և այն օգտագործելու թույլտվության համար ոլորտի ներկայացուցիչները գարնանը դիմել էին էներգետիկայի փոխնախարարին։ Հեյլոն սարքավորման դուրսբերման համար սկսել է գումար պահանջել։ 

Իր անօրինական գործունեությանը նա ներգրավել է 3 հանցակիցների։

Ըստ պայմանավորվածության՝ գումարը պետք է տրվեր 5 մասով՝ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ 100 000-ական դոլարով։ Փոխնախարարին և նրա երեք հանցակիցներին բռնել են երրորդ տրանշը ստանալուց հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում