Աշխարհ

Դուբայում պետական ​​ծառայողներն անցնում են քառօրյա աշխատանքային շաբաթվա

1 րոպեի ընթերցում

Դուբայում պետական ​​ծառայողներն անցնում են քառօրյա աշխատանքային շաբաթվա

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում մեկնարկում է քառօրյա աշխատանքային շաբաթվա սահմանման փորձը պետական հիմնարկությունների մի մասի համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Էմիրության կառավարության նախաձեռնությունը, որը կոչվում է «Մեր ճկուն ամառը», նաև ենթադրում է աշխատանքային օրվա կրճատում մինչև յոթ ժամ՝ փորձին մասնակցող պետական ​​ծառայողների համար: 

Փորձնական նախագիծը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։ Դրան կմասնակցեն պետական հատվածի 15 հիմնարկություններ, որոնք ընտրել է Դուբայի կառավարության Մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը: Նրանց աշխատակիցները կստանան լրիվ աշխատավարձ, սակայն աշխատավայրում կանցկացնեն կամ տնից կաշխատեն մեկ օր պակաս։

Սեպտեմբերի 30-ից հետո վարչությունը կվերլուծի փորձի արդյունքները։ Գերատեսչությունը նաև կպատրաստի համապատասխան հանձնարարականներ նախաձեռնությունն  ընդլայնելու կամ պետական ​​հիմնարկությունների աշխատանքի  ռեժիմում այլ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում