Եվրոպա

Բարսելոնայի նավահանգստում գրեթե 1,7 տոննա կոկաին են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Բարսելոնայի նավահանգստում գրեթե 1,7 տոննա կոկաին են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բարսելոնայի նավահանգստում առգրավել է գրեթե 1,7 տոննա կոկաին, որը բեռների հետ բերել են Կոլումբիայից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Թմրանյութը հայտնաբերվել է հուլիսի 30-ին։ Ըստ EFE գործակալության տեղեկատվության՝ այն թաքնված է եղել շաքարավազի պարկերի արանքում՝ կոնտեյների մեջ, որը գտնվել է Կոլումբիայից ժամանած նավում:

Իսպանացի իրավապահները հետաքննությունն են անցկացրել  Կոլումբիայի ազգային ոստիկանության հետ համագործակցությամբ։ Գործողության ընթացքում ձերբակալությունների մասին առայժմ չի հաղորդվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում