ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, որի մեջ նշվում է, որ ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմում տեղեկատվություն է ստացվել, որ կենտրոնում բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի:
Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են կենտրոնում: