Երևան

Երևանի Լենինգրադյան փողոցի հին ասֆալտբետոնե ծածկը փոխարինվում է նորով

1 րոպեի ընթերցում

Երևանի Լենինգրադյան փողոցի հին ասֆալտբետոնե ծածկը փոխարինվում է նորով

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում շարունակվում են միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Լենինգրադյան փողոցում աշխատանքներն արդեն ընթացքում են: Հին ասֆալտբետոնե ծածկը փոխարինվում է նորով, նորոգվում են ժամանակի ընթացքում առաջացած ցանցային ճաքերը:

Ասֆալտապատմանը զուգահեռ իրականացվում են նաև դիտահորերի բարձրացման աշխատանքներ:

Ըստ աղբյուրի՝ այս տարի, ընդհանուր առմամբ, Երևանում կնորոգվի 52 կմ ճանապարհահատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում