Մերձավոր Արևելք

Լիբանանի տարածքից Իսրայելի վրա է արձակվել շուրջ 30 արկ

1 րոպեի ընթերցում

Լիբանանի տարածքից Իսրայելի վրա է արձակվել շուրջ 30 արկ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ Լիբանանի կողմից Իսրայելի տարածքի ուղղությամբ շուրջ 30 արկ է արձակվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՊԲ-ն Telegram-ում հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ հավելելով, որ արձակման աղբյուրների ուղղությամբ հարվածներ են հասցվում: 

«Հայտնաբերվել է շուրջ 30 արկ, որոնք Լիբանանից արձակվել են դեպի Կաբրիի շրջան. դրանցից մի քանիսն ընկել է բաց տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Տուժածների մասին տվյալներ չեն ստացվել։

Օգոստոսի 11-ին The Times of Israel պարբերականը հաղորդել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակն անցած շաբաթվա ընթացքում հերթական զորավարժություններն է անցկացրել, որոնք նմանակել են մարտեր Լիբանանի տարածքում։ 

Իրադրությունն Իսրայել-Լիբանան սահմանին ավելի է սրվել Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում