Մարզային

Երևան-Երասխ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 3 մարդ

1 րոպեի ընթերցում

Երևան-Երասխ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 3 մարդ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 11-ին, ժամը 10:32-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Վեդու կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 41-րդ կմ-ին` Ոսկետափ գյուղի մոտակայքում, բախվել են GAZ մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Է. Գ., ծնված 1962 թ․) և VAZ (վարորդ՝ Վ. Վ., ծնված 2002 թ․) մակնիշի մարդատար ավտոմեքենան։

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Գ. Վ.-ն (ծնված 2008 թ․) և Է. Զ.-ն (ծնված 2008 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները Գ․ Վ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: 

Փրկարարները հոսանքազրկել են VAZ մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, մեքենան մոտեցրել ավտոքարշակին և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում