Թուրքիան մարդկության դեմ նոր հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացրել Իսրայելին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան մարդկության դեմ նոր հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացրել Իսրայելին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գազայի հատվածում դպրոցի շենքի հրթիռակոծմանը կատարած անդրադարձում արձանագրել է Թուրքիայի արտգործնախարարությունը։ 

«Իսրայելը մարդկության դեմ նոր հանցագործություն է գործել՝ հաշվեհարդար տեսնելով Գազայի Դարաջի թաղամասի դպրոցի շենքում ապաստանած ավելի քան հարյուր խաղաղ բնակիչների հետ: Այս հարձակումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Նեթանյահուի կառավարությունը ցանկանում է ձախողել կայուն հրադադարի հասնելու վերաբերյալ բանակցությունները: Այդ հանցագործությունների մեղսակից են միջազգային այն դերակատարները, որոնք քայլեր չեն ձեռնարկում Իսրայելին կանգնեցնելու համար»,- նշվում է հայտարարությունում։

Աշխարհ

Գազայում դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ

Ավելի վաղ պաղեստինյան շտապ օգնության ծառայությունները հայտնել էին, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ-Թաբային դպրոցի ուղղությամբ, որտեղ առավոտյան աղոթքի էին հավաքվել փախստականները: Նախնական տվյալներով՝ զոհվել է 100 մարդ։ 

Իսրայելի Պաշտպանության բանակը պնդում է, որ դպրոցում գտնվում էին ՀԱՄԱՍ-ի զինյալները։

Հայերեն العربية

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն