Աշխարհ

Գազայում դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ

1 րոպեի ընթերցում

Palestinians inspect the site of an Israeli strike on a school sheltering displaced people, amid the Israel-Hamas conflict, in Gaza City, August 10, 2024. REUTERS/Abed Sabah
Palestinians inspect the site of an Israeli strike on a school sheltering displaced people, amid the Israel-Hamas conflict, in Gaza City, August 10, 2024. REUTERS/Abed Sabah

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազա քաղաքում դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Press TV-ին:

Գազայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ հարվածի տակ են հայտնվել այնտեղ ժամանակավորապես տեղակայված քաղաքացիական անձինք, ովքեր լքել են իրենց տները պատերազմի պատճառով, զոհերի թվում են նաև կանայք և երեխաները:

Ըստ աղբյուրի՝ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայի հատվածում դպրոցին հարվածելու մասին ՝ պնդելով, որ այնտեղ ՀԱՄԱՍ-ի մարտիկներ են տեղակայված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում