Թեյլոր Սվիֆթի համերգին ահաբեկչություն պլանավորող երրորդ կասկածյալը ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի իշխանությունները ձերբակալել են արդեն երրորդ անձին, որը կասկածվում է Վիեննայում ամերիկացի փոփ աստղ Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Նա արմատներով Իրաքից 18-ամյա երիտասարդ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Ավստրիայի ներքին գործերի նախարարին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիեննայում Թեյլոր Սվիֆթի երեք համերգները չեղարկվել են դրանց ընթացքում պլանավորվող հարձակումների պատճառով։ Ձերբակալվել էր երկու մարդ։ 

Աշխարհ

Թեյլոր Սվիֆթի համերգները Վիեննայում չեղարկվել են ահաբեկչության նախապատրաստման պատճառով

Ըստ հետաքննության վարկածի՝ ձերբակալվածներից մեկը՝ Ավստրիայի 19-ամյա քաղաքացին, հավատարմության երդում էր տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլխին։ Ավստրիայի ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Ֆրանց Ռուֆը հայտնել է, որ կասկածյալը հուլիսի 25-ին ազատվել էր աշխատանքից և պարծեցել, որ մեծ պլաններ ունի։ 

Հետաքննությունների ընթացքում նա խոստովանել է, որ պատրաստվում էր պայթեցնել իրեն ու սպանել մեծ թվով մարդկանց։ Kurier թերթի տվյալներով՝ նա քիմիական նյութեր էր գողացել իր նախկին աշխատավայրից և համացանցում տեղեկություններ գտել պայթուցիկ սարք ստեղծելու վերաբերյալ։

Երկրորդը՝ 17-ամյա կասկածյալը, համերգային հարթակում սկսել է աշխատել Սվիֆթի ելույթից մի քանի օր առաջ։ Երկուսն էլ, ըստ երևույթին, պատրաստ էին դառնալ մահապարտներ, նշել է Ռուֆը:

Խուզարկությունների ընթացքում իշխանությունները հայտնաբերել են «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» խմբավորմանն առնչվող նյութեր: 

Հայերեն

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը