Մերձավոր Արևելք

Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծության հետևանքով 12 խաղաղ բնակիչ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծության հետևանքով 12 խաղաղ բնակիչ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի քան տասը խաղաղ բնակիչ է զոհվել, երբ Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) գնդակոծել են Գազայի հատվածի կենտրոնական Ալ Բրիջ ճամբարի բնակելի թաղամասը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Գազայի հատվածի բժշկական ծառայությունների աղբյուրի փոխանցած տեղեկությունը։

«Իսրայելցիների կողմից Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Ալ Բրիջ ճամբարի բնակելի թաղամասի գնդակոծության հետևանքով 12 մահացած, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են Ալ Աուդա հիվանդանոց, որը գտնվում է Նուսեյրաթ ճամբարում», - ասել է աղբյուրը։

Վերջինս հավելել է, որ վիրավորներից մի քանիսը տեղափոխվել են Դեյր ալ Բալահ քաղաքի «Ալ Աքսա նահատակների» հիվանդանոց՝ ընդգծելով, որ, չնայած բժշկական սահմանափակ հնարավորություններին և դեղերի սղությանը, հիվանդանոցի անձնակազմը շարունակում է բուժօգնություն ցուցաբերել իսրայելական հարվածներից տուժած մեծ թվով մարդկանց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում