Աշխարհ

Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է տրվել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է տրվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առավոտյան 7,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուսյու կղզու մերձակայքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնն ընկած է եղել Հյուգա Նադա ծովում, 30 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Կյուսյու կղզում, Սիկոկու կղզու արևմուտքում և հարավում։

Օդերևութաբանական վարչությունը ցունամիի վտանգ է հայտարարել Կոտիի, Միյաձակիի, Օիտայի և Կագոշիմայի պրեֆեկտուրաներում՝ նշելով, որ ալիքների բարձրությունը կարող է հասնել մինչև 1 մետրի։ 

Իր հերթին ՏԱՍՍ-ը, վկայակոչելով արտակարգ ծառայությունները, հաղորդում է, որ երկրաշարժից հետո սկսվել է ցունամի, որի ալիքների բարձրությունը Կյուսյու կղզու հարավարևմտյան մասում եղել է մինչև 80 սմ: Սեյսմոլոգները տեղի բնակիչներին նախազգուշացրել են զգոնություն պահպանելու և ալիքների հնարավոր կրկնվելու մասին: 

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում