Եվրոպա

Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց 450 դոլար ռեկորդային ցուցանիշի է հասել

1 րոպեի ընթերցում

Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց 450 դոլար ռեկորդային ցուցանիշի է հասել

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայում գազի գինը, Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով տարանցման հետ կապված մտահոգությունների ֆոնին, 2023 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 450 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով Լոնդոնի ICE բորսայի տվյալների վրա։ 

«Սեպտեմբերյան (մոտակա) ֆյուչերսները TTF ինդեքսով (Եվրոպայի ամենամեծ կենտրոնը, որը գտնվում է Նիդեռլանդներում) օգոստոսի 8-ի առավոտյան բացվել են 439,3 դոլարով (+1,2%) հազար խորանարդ մետրի դիմաց՝ հասնելով դեկտեմբերից նոր առավելագույնին: Իսկ Մոսկվայի ժամանակով արդեն 16.21-ի (Երանի ժամանակով՝ 17.21) դրությամբ՝ դրանց արժեքը կազմում է $450.1 (+3.7%)», - նշել է աղբյուրը։ 

Հաղորդվում է, որ գնանշումների դինամիկան հիմնված է նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնի վրա՝ 434,2 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Այն ամենաբարձրն էր նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում