Ռուսաստան

Կուրսկի մարզի գնդակոծվող տարածքներից մոտ 3000 մարդ է տարհանվել

1 րոպեի ընթերցում

Կուրսկի մարզի գնդակոծվող տարածքներից մոտ 3000 մարդ է տարհանվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կուրսկի մարզի սահմանամերձ բնակավայրերի մոտ 3000 բնակիչ է տարհանվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակումների պատճառով։ Նրանց մի մասը գտնվում է ժամանակավոր տեղավորման կետերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում լրագրողներին հայտնել է փոխնահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Բելոստոցկին։

«Մենք տարհանել ենք ամբողջ բնակչությանը, որը պետք է տարհանվեր՝ շուրջ 3000 մարդու: 1500 մարդ այժմ գտնվում է ժամանակավոր տեղավորման կետերում», - ասել է նա։

Բելոստոցկին հավելել է, որ սահմանամերձ շրջանների բնակիչներին ընդունելու համար պատրաստվել է 21 ժամանակավոր տեղավորման կետ։ 

Փոխնահանգապետի պաշտոնակատարը նաև նշել է, որ հակառակորդը չի շարժվել դեպի տարածաշրջանի խորքը, այլ ընդհակառակը, նահանջում է:

Կուրսկի մարզը լայնածավալ հարձակման է ենթարկվել օգոստոսի 6-ից։ Այնտեղ ծանր մարտեր են ընթացել նաև օգոստոսի 7-ին։ Կուրսկ է ժամանել «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատը, որի հրամանատարը հայտնել էր, որ մի քանի բնակավայրեր գրավված են։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում