Եվրոպա

Պուչդեմոնն Իսպանիա է վերադարձել՝ չնայած նրա ձերբակալման հրամանին

1 րոպեի ընթերցում

Պուչդեմոնն Իսպանիա է վերադարձել՝ չնայած նրա ձերբակալման հրամանին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կատալոնացի քաղաքական գործիչ Կառլես Պուչդեմոնը 7 տարի արտերկրում գտնվելուց հետո վերադարձել է Իսպանիա՝ չնայած Իսպանիայի կառավարության կողմից նրա ձերբակալման հրամանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը։

Ըստ պարբերականի՝ Կատալոնիայի նախկին ղեկավար, անջատողական քաղաքական գործիչը հայրենիք է վերադարձել՝ նպատակ ունենալով թույլ չտալ, որ Կատալոնիայի խորհրդարանը քվեարկի նոր սոցիալիստական կառավարության օգտին։ 

Պուչդեմոնը, որն Իսպանիայից հեռացել էր 2017 թվականին Կատալոնիայում անկախության անօրինական հանրաքվե կազմակերպելուց հետո, Բելգիայից վերադարձել է Բարսելոնա։ 

Պուչդեմոնին ողջունելու համար նրա տասնյակ հազարավոր աջակիցներ հավաքվել են Բարսելոնայի կենտրոնում՝ Կատալոնիայի դրոշներով և քաղաքական գործչի նկարներով։ Հանրահավաքը կազմակերպվել է նրա «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության կողմից։ 

Պուչդեմոնը մտադիր է ներկա գտնվել խորհրդարանում նախատեսված քննարկումներին, որտեղ պետք է որոշվի սոցիալիստ Սալվադոր Իյային ինքնավար շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակելու հարցը։ 

Հնարավոր է, որ Պուչդեմոնին ձերբակալեն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում